«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Մի մանդատի պատմություն

Մի մանդատի պատմություն
17.04.2017 | 17:21

Մի արատավոր պրակտիկա շատ տարածված է իշխող ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում, երբ ընտրություններից առաջ ցուցակում ընդգրկված թեկնածուներին նախապես մանդատից հրաժարվելու դիմումներ են պարտադրվում։ Ասում եմ՝ արատավոր, որովհետև ստացվում է, որ ժողովրդի քվեարկությունը դառնում է ձևական: Մարդիկ կարող են կոնկրետ թեկնածուի ընտրել, սակայն հետո կուսակցությունում այդ ընտրությունը «մաղեն», հարմարեցնեն մի խմբի մասնավոր շահերին, նույնիսկ ֆինանսական հետաքրքրություններին:

Իհարկե, հարցն ավելի խորքային ու տարողունակ է, որովհետև նույն կուսակցությունների ցուցակները կազմվում են քաղաքականության ու հրապարակայնության սկզբունքներին հակառակ: Մեր կուսակցություններն անձնակենտրոն ու ավտորիտար են, և նրանց ցուցակների հիմքում անիմաստ է փնտրել քաղաքական շարժառիթներ, հանրային չափանիշներ կամ թեկնածուի արժանիքներ: Հայաստանում ամեն ինչ որոշում են կուսակցության առաջին դեմքերը` իրենց ճաշակով, նախասիրություններով ու քմահաճույքներով: Այդ է պատճառը, որ կուսակցությունների ընտրական ցուցակները, որպես կանոն, հատկապես` համակարգի հետ առնչվող ուժերում, ներքին հակասություններ են պարունակում: Դրանց տեսանելի, ֆասադային հատվածում մարդիկ են, ովքեր կարող են դուր գալ հանրությանը, սակայն ցուցակերի «աղն» օդիոզներն ու կրիմինալն են` այն սեգմենտը, որ ձայներ պետք է ապահովի հասարակությանը կաշառելու և պարտադրելու միջոցով:
Այս արատավոր համակարգը Հայաստանում ընտրությունից-ընտրություն կատարելագործվում է, սակայն երբեմն լինում են սկանդալներ, շահերի բախումներ, որոնք դառնում են հանրային քննարկումների թեմա:


Նապոլեոն Ազիզյանն ավելի շատ ասոցացվում է ոչ թե քաղաքականության, այլ քրեական բարքերի հետ, ու պատահական չէ, որ հանրության խիստ որոշակի շրջանակների հայտնի է «Կիլիկիայի Նապ» մականունով: Եթե Հայաստանում գործեր քաղաքական տրամաբանությունը, ապա նա որևէ առնչություն չէր ունենա ընտրությունների հետ, բայց նա «ձայն բերող» է: Սրանով ամեն ինչ ասված է, ու Ազիզյանը հարմար «հանգրվանել» է «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային ցուցակում և Երևանի կենտրոնում իսկապես մոտ հինգ հազար ձայն է ապահովել Ծառուկյանի թիմի համար` ինքն էլ ընտրվելով պատգամավոր: Սակայն, ընրությունների արդյունքում, Ծառուկյանի ունեցած-չունեցածն ընդամենը 31 մանդատ է` մեծ մրցակցությամբ, և «թագավորը», ըստ ամենայնի, որոշել է` Ազիզյանին դուրս թողնել նոր խորհրդարանից` մեջտեղ բերելով նախօրոք խնանքով գրված նրա ինքնահրաժարման դիմումը: Նապոլեոն Ազիզյանը դիմադրում է. այս կարգի մարդիկ լավ գիտեն, թե երբ և ում դիմադրեն: Օրինակ, Ազիզյանը Սերժ Սարգսյանին չէր դիմադրի, որովհետև, բազմաթիվ կոմպրոմատների ուժով, կհայտնվեր ոչ թե խորհրդանում, այլ` համապատասխան վայրում, կամ նա չէր դիմադրի Ծառուկյանին` մինչև վերջինիս «բամփվելը»: Հիմա անգամ «Կիկիկիայի Նապը» գիտի, որ իր նման կեցվածքը կարող է նույնիսկ «բամփողին» դուր գալ: Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որևէ բանից տեղյակ չէ, և հայտարարել է, որ եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»: Տեսնում եք` Ազիզյանը Ծառուկյանին անուղղակի մեղադրում է անգամ քրեական հանցագործության մեջ: Բայց` ոչ միայն նրան: Գուցե նաև` նոտարին, դե` այդ չարաբաստիկ դիմումն օրինականացնողին: Իսկ նոտարը` հայտնի Արգամիչի, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահանյանի աղջիկն է: Խնամիներով տեղը տեղին գործ են արել, համա, եթե Նապոլեոնը համառի, դեռ խորհրդարան չմտած` ԲՀԿ խմբակցության թվաքանակը 31-ից փաստացի 30 կդառնա:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ