ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հովիկ Աբրահամյանը վերադառնո՞ւմ է

Հովիկ Աբրահամյանը վերադառնո՞ւմ է
18.04.2017 | 12:58

Երեկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ «մարդամեջ» է դուրս եկել իր հրաժարականից հետո: Նա Կոմիտասի անվան պանթեոնում ոչ միայն մասնակցել է Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին, այլև պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:

«Առայժմ չեմ աշխատում: Կյանքը դեռ առջևում է: Առաջիկայում ինձ անպայման կտեսնեք տարբեր հարթակներում»,-խորիմաստ եզրափակել է Աբրահամյանը:

Շատերը ենթադրում են, որ Արգամիչը որոշել է քաղաքականություն վերադառնալ ու, եթե դա իսկապես այդպես է, ապա նախկին վարչապետն իր անձի շուրջ բավականին հաջող ինֆորմացիոն առիթ էր ընտրել` Պանթեոն այցելելով: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Հովիկ Աբրահամյանը երեկ մի կողմ է թողել «օտար առվակների» մասին զրույցները, խիստ պոզիտիվ է խոսել անցած ընտրությունների ու կառավարության մասին և, ըստ էության, բացառել է ԲՀԿ-ին ամդամակցելու կամ նոր կուսակցություն ստեղծելու հեռանկարը: Այնպիսի տպավորություն է, որ վերջին ընտրությունները դաս են եղել Հովիկ Աբրահամյանի համար, կերպարանափոխել են նրան: Աբրահամյանը, անշուշտ, վերադառնալու նման մի բան է անում, սակայն դա նման չէ հրապարակային քաղաքականություն վերադարձին: Նախկին վարչապետը, ըստ ամենայնի, հույսեր ունի, որ դարձյալ կարող է պահանջարկված լինել Սերժ Սարգսյանի կողմից ու փորձում է ինչ-որ կերպ ինտեգրվել տրանսֆորմացվող համակարգին: Սա, անշուշտ, հրապարակային քաղաքականություն չէ, բայց Հովիկ Աբրահամյանը դրանով չի էլ զբաղվել, համենայնդեպս, նա հաջողել է, երբ տուրք է տվել ինտրիգներին, խաղացել է իշխանության տարբեր բևեռների հակասությունների վրա ու ձախողվել է հենց հրապարակային քաղաքակականության պատճառով:


Տրանսֆորմացվում է ոչ միայն Հայաստանի իշխանության համակարգը, այլ նաև նրանից հեռացած նախկին վարչապետի մտածողությունը: Գործազրկության յոթ ամիսները Հովիկ Աբրահամյանին գուցե ազատել են Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» լինելու բարդույթից, ու նա որոշել է վերադառնալ ավելի համեստ օրակարգով: Ի վերջո, կարևորը նոր համակարգում «փայ» ունենալն է:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ