Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել նոր կառավարության կազմում: «Կարծում եմ, որ իմ կուսակցությունն ինձ հնարավորություն կտա շարունակել աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում: Այնքան եմ պատասխանել այդ հարցին, որ արդեն ամաչում եմ»,- լրագրողներին ասաց Վիգեն Սարգսյանը:
«Ես ցանկանում եմ մնալ պաշտպանության նախարար և կարծում եմ` սա այն տեղն է, որտեղ կարող եմ օգտակար լինել»,- նշեց Վիգեն Սարգսյանն` ավելացնելով, որ այդ դեպքում կլինի «շատ երջանիկ քաղաքացի»: