«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Քարոզարշավ. օր իններորդ. «սիրուն աղջկան» ընտրող պապիկը

Քարոզարշավ. օր իններորդ. «սիրուն աղջկան» ընտրող պապիկը
30.04.2017 | 13:07

Քարոզարշավի իններորդ օրը բավականին հետաքրքիր մարտավարություն է ընտրել Զարուհի Փոստանջյանը: Նա իր թիմին ուղարկել է Դավիթաշեն վարչական շրջան, իսկ ինքը քարոզչությամբ զբաղվել է «Հաղթանակ» զբոսայգում: Նկատելի է, որ «Երկիր ծիրանին» և նրա թեկնածուն փորձում են իրենց անունը նույնացնել արդարության գաղափարի հետ:

Այս քարոզարշավում շատ են ուշագրավ, կոլորիտային դրվագները: Երբ Դավթաշենում «Երկիր ծիրանու» ավագանու թեկնածուները նախընտրական ծրագրով բուկլետը տվել են տարեց տղամարդուն, նա ասել է. «Մեռածը ինչ էլ սիրունացել ա», որից հետո շարունակել է, որ ինքն ընտրելու է «սիրուն աղջկան»՝ Զարուհի Փոստանջյանին:


«Ելք» դաշինքի քաղաքապետի և ավագանու թեկնածուները երեկ Մալաթիա Սեբաստիայում հավաստիացրել են՝ իրենք քաղաքապետարանի աշխատակազմը կառավարելիս վերանայելու են հատկապես դպրոցների տնօրենների կադրային քաղաքականությունը: «Տնօրենները զբաղվելու են կրթական աշխատանքով, ոչ թե այս կամ այն կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով»,-ասել է ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանը:
Իսկ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողներից խնդրել է իր մրցակիցների նախընտրական ծրագրերը: Ասել է` ցանկանում է կարդալ: ՀՀԿ թեկնածուն երեկ քարոզչական այցով Նորք- Մարաշում էր: «Մանկապարտեզների, մյուս կառույցների աշխատակիցների համար պարտադիր առողջապահական ապահովագրում ենք առաջարկել: Առավելություն, արտոնություններ են տրվելու սիրիահայերին, ինչ հնարավոր է՝ մեր կողմից իրականացնելու ենք: Մենք ունենք սոցիալապես անապահով խավի խումբ և փորձում ենք նրանց աջակից լինել, նրանց դարդով ապրել, նրանց խնդիրները դարձնել մեր խնդիրները»,- ասել է Տարոն Մարգարյանը:


Վերջինս հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին կապիտալ վերանորոգվել են Նորք- Մարաշի մանկապարտեզները, հիմնարար վերանորոգվել են Մշակույթի դպրոցը, սպորտ դպրոցը, հիմնվել է Շախմատի դպրոց, որտեղ անվճար են սովորում երեխաները:
Ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունն ակնհայտորեն մեծ չէ: Նույնը չի կարելի ասել դիտորդների մասին, որոնց թիվն ընտրական տեղամասերում մայիսի 14-ին կգերազանցի հինգ հազարը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ