«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Քարոզարշավ. օր տասներորդ. «Ելքն» անցնում է հարձակման

Քարոզարշավ. օր տասներորդ. «Ելքն» անցնում է հարձակման
01.05.2017 | 13:52

Ըստ ամենայնի, Գարեգին Նժդեհի հրապարակում երեկ կազմակերպված հանրահավաքն առանցքային միջոցառումներից մեկն էր «Ելքի» քարոզարշավում: Դաշինքի անդամներից Արամ Սարգսյանը հիմնականում ծրագրային ելույթ է ունեցել` շեշտը դնելով հակակշիռների ստեղծման անհրաժեշտության վրա: «Մեր պետության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա հակակշիռներ. ցավոք, Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո ևս այդ հակակշիռները չձևավորվեցին։

...Երևանի քաղաքապետի ընտրություններով կարող ենք ստեղծել իրական հակակշիռ։ Դրանով կարող ենք հակակշիռ ստեղծել ոչ միայն Երևանում, այլև Իջևանում, Արարատում, Արցախում»,-ասել է «Հարապետություն» կուսակցության առաջնորդը: Նիկոլ Փաշինյանի ելույթի թիրախը եղել է Տարոն Մարգարյանը` հենց «Ելքի» թեկնածուի նշած «Տարոն Մարգարյանն ասող չի, Տարոն Մարգարյանը լսող ա» նշանաբանով:


«Երկիր ծիրանի» կուսակցության երեկվա հանդիպումների մասին տեղյակ ենք բացառապես իրենց տարածած մամլո հաղորդագրություններից, ըստ որոնց` Զարուհի Փոստանջյանի թիմը երեկ քարոզչություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում: «Երկիր ծիրանի» կուսակցությունը բողոքել է նաև, որ իրենց նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում: «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր զանգվածային լրատվության միջոցներով, ըստ մեր դիտարկումների և մոնիտորիգի արդյունքի, ընտրություններին մասնակցող մյուս երկու քաղաքական ուժերի քարոզարշավն ու մամլո հաղորդագրությունները լրատվամիջոցների կողմից լուսաբանվում են ավելի շատ և համակողմանի, քան` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավն ու մամլո հաղորդագրությունները»,-ասված է մամլո հաղորդագրությունում: Փոստանջյանի թիմի այս բողոքը, մեղմ ասած, օբյեկտիվ չէ` կուսակցության պասիվ քարոզարշավի ֆոնին:


Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ, գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերակցությամբ, ԵԿՄ Նորք-Մարաշի բաժանմունքում ներկա է գտնվել «Փառքի սրահի», ապա նաև Նոր Նորքում` ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման միջոցառումներին: ԶԼՄ-ները ներկայացրել են նաև ՀՀԿ թեկնածուի նախաձեռնությունը` «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որով, ըստ Տարոն Մարգարյանի, կխստացվի մայրաքաղաքի փոքր կենտրոնում կառուցապատումների իրականացումն ու կսահմանվեն հստակ չափորոշիչներ:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ