ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին

Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին
14.05.2017 | 00:14

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին: ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջև՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:


Հաջորդիվ թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և տեղեկացրել, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության միջև համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից: Այցի պահին «Ելք» դաշինքի՝ թեժ գծին ահազանգած ներկայացուցիչները տարածքում չեն եղել»: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ