Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Վեհափառը մեկնել է Մոսկվա

Վեհափառը մեկնել է Մոսկվա
15.05.2017 | 13:51

Օրհնությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և հրավերով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ն կգումարվի Մոսկվայում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Մոսկվա:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ