ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայում բացել է հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսը

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայում բացել է հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսը
16.05.2017 | 00:02

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի եկեղեցական համալիրում բացել է հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսը, միջոցառումը նվիրված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գրիգոր Խանջյանի և այլոց աշխատանքները: Ցուցադրանքում կան հայ կրոնական արվեստի առարկաներ:

«Սրտագին աղոթք ենք հղում առ Աստված ի բարօրություն մեր երկու պետությունների, մեր հավատակից ժողովուրդների արգասաբեր համագործակցության և բազմադարյան եղբայրության»,- հայտարարել է Վեհափառ Հայրապետը: Միջոցառման հյուրերի թվում եղել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և հրավերով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ մայիսի 16-18-ին Մոսկվայում կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Այս առիթով մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ժամանել է Մոսկվա:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ