ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պարադոքսալ ընտրություններ

Պարադոքսալ  ընտրություններ
16.05.2017 | 07:50

Զարմանալի ազգ ենք։ Ամեն ընտրությունից հետո անակնկալի ենք գալիս, թե ինչպես ստացվեց, որ ժողովրդի գերակշիռ հատվածը դժգոհ է իշխանությունից, բայց 60 տոկոսից ավելի ձայնով վերընտրվում է գործող իշխանությունը։ Խորհրդարանական ընտրությունների զարմանքը դեռ չհաղթահարած` Երևանի ավագանու ընտրությունը զարմանալու նոր առիթ է տալիս։


Մի կողմ թողնենք այն, որ ավագանու ընտրություններում ընտրողների մասնակցության ցածր տոկոս է եղել, դիտարկենք, թե ըստ վարչական շրջանների, որտեղ է եղել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը։ Շատերն արդարացիորեն պնդում են, որ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հիմնականում սևեռված է մայրաքաղաքի կենտրոնին։ Այստեղ է բնակվում հիմնականում սոցիալապես ապահով, հարուստ հատվածը, սակայն բավական ցածր մասնակցություն գրանցվել է հենց Կենտրոն վարչական շրջանում` 38,52 տոկոս։ Հարց է առաջանում` քաղաքականապես ակտիվ չե՞ն մայրաքաղաքի սրտում բնակվողները, թե՞ նախընտրած թեկնածու չեն ունեցել և պարզապես բոյկոտել են ընտրությունները։


Ըստ պաշտոնական արդյունքների` երկու ընդդիմադիր թեկնածուների հավաքած ձայները միասին գործող քաղաքապետի ձայների կեսն են։ Այսինքն, կիսով չափ է կենտրոնի բնակչությունը դժգոհ քաղաքային իշխանությունից։ Ի դեպ, ցածր մասնակցության ցուցանիշ գրանցվել է նաև Արաբկիր վարչական շրջանում` 38,82 տոկոս։ Եթե մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ապրող բնակչության կեսից ավելին դրական չի գնահատում կատարված աշխատանքը, ի՞նչ ասեն արվարձաններում ապրողները։ Քվեարկության մասնակցության տվյալները տալիս են հարցի պատասխանը։ Մալաթիա-Սեբաստիայում և Քանաքեռ-Զեյթունում ընտրողների 33 տոկոսն է գնացել ընտրությունների, բայց այս վարչական շրջաններում, կարծես, միայն ՀՀԿ-ի օգտին քվեարկողներն են ակտիվ եղել։ Ըստ այդմ, 70 տոկոս մասնակցություն եղել է Մալաթիա-Սեբաստիայում, 57 տոկոս` Քանաքեռ-Զեյթունում։
Ռեկորդային ցուցանիշ է արձանագրել Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի ամենահոգսաշատ վարչական շրջանում` Նուբարաշենում` 85,5 տոկոս` հետևում թողնելով «հայրենի» Ավանը` 78 տոկոս։


Այսպիսով, անկախ հայկական ընտրությունների ոչ մի օրինաչափությանը չենթարկվող տրամաբանությունից, մայրաքաղաքի բնակիչը չի ցանկացել փոխել իր այսօրվա կացութաձևը, քաղաքային միջավայրը, մթնոլորտը։ Պաշտոնական տվյալներով գործող քաղաքապետն է ամենաշատ քվե վաստակողը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ