Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Չոփով ծածկված աշխարհ

Չոփով ծածկված աշխարհ
31.05.2017 | 16:23

Չնայած նրան, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Թոմաս Տուխելի պայմանագիրը լրանում էր մեկ տարի անց, թիմը ղեկավարությունը նպատակահարմար գտավ վաղաժամկետ հրաժարվել մարզչի ծառայություններից, ինչ համար նախկին գլխավորին պարտադրված կլինի վճարել երկու միլիոնի չափ գումար:

Հետաքրքիր է, որ աշխատանքից հեռացվում է մի մարդ, ով թիմին բերեց բրոնզե բարձունքի, իսկ ազատումից երեք օր առաջ տեր դարձրեց երկրի գավաթին: եպետ ակումբում գերադասում են լռել մարզչի հեռացման մասին, սակայն ակնհայտ է, որ այն արդյունք է ակումբի ղեկավարությունից մարզչի ունեցած դժգոհության, իսկ դա կապվում է դեռևս Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղից առաջ եղած միջադեպի հետ, երբ գերմանացի ֆուտբոլիստների ավտոբուսի մոտ ռումբ էր պայթեցվել, ինչի պատճառով Տուխելը խաղը հետաձգելու պահանջ էր դրել, իսկ ղեկավարությունը տեր չէր կանգնել պահանջին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ