Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ստավանգերը՝ Արոնյանի քաղաք

Ստավանգերը՝ Արոնյանի քաղաք
13.06.2017 | 21:35

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess 2017 մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը 34-րդ քայլին առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և այժմ 4 միավորով առաջին երկու տեղերն է կիսում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:


Մրցաշարի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստերը հաղթել էր աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին: Մրցաշարում դեռ անցկացվելու է երեք տուր, այսօր հանգստյան օր է:

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ