ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
19.06.2017 | 22:24

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահների այցի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած նախարարական հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումները, հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրադրությունը քննարկելն էր:


«Համանախագահները հանդիպել են Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Համանախագահները մեկնեցին Լեռնային Ղարաբաղ (հունիսի 12)՝ հանդիպելու «դեֆակտո» իշխանությունների հետ և այցելեցին մի շարք շրջաններ Լեռնային Ղարաբաղի շուրջը, այդ թվում՝ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քարվաճառի շրջանները: Բաքվում նրանք նաև հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:
Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խոր մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:
Համանախագահները նույն ուղերձը հղում են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դեֆակտո» իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին:


Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են արել բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններում: Նրանք ընդգծել են, որ սա միակ եղանակն է, որի միջոցով հնարավոր է բերել տևական խաղաղություն տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի և հակամարտության կարգավորման:


Նախագահներն արտահայտել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ նպատակ ունենալով գտնել փոխզիջումային լուծում կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- նշված է հայտարարության տեքստում:
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ այցի մասին տեղեկություն փոխանցելու Մինսկի խմբի անդամներին: Նրանք ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը:

Դիտվել է՝ 4342

Մեկնաբանություններ