Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ՈՒնենք նվազագույնը բրոնզե մեդալ

ՈՒնենք նվազագույնը բրոնզե մեդալ
23.06.2017 | 11:07

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մոտեցել է մեդալների համար պայքարի փուլը: Այս նշագիծը մեր պատվիրակներից առաջինը հատել է 64 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի մարզիկ Հովհաննես Բաչկովը, որը կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք է նվաճել՝ դրանով իսկ իր համար ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալ: Նրան կրկնելու հնարավորություն ուներ Կարեն Տոնականյանը (60 կգ քաշային կարգ), սակայն Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովն ավելի ուժեղ դուրս եկավ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ