Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պոլսո պատրիարքական աթոռը նոր պատրիարքի հարցով դիմել է Թուրքիայի իշխանություններին

Պոլսո պատրիարքական աթոռը նոր պատրիարքի հարցով դիմել է Թուրքիայի իշխանություններին
25.06.2017 | 09:59

Պոլսո պատրիարքական աթոռը վերջապես դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ գրում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Նամակը ստորագրել են տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նամակը Ստամբուլի կուսակալի գրասենյակին են հանձնել կրոնական ժողովի ներկայացուցիչները:


Հիմա Թուրքիայի հայ համայնքի ուշադրությունը կենտրոնացած է այս դիմումի հավանական արդյունքի վրա: Ակնկալվում է, որ Թուրքիայի իշխանությունները պատասխանը չեն ուշացնի, բացառված չէ, որ տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այցելի Ստամբուլի նահանգապետարան:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ