Թուրքիայից զինվորների նոր խումբ է ժամանել Կատար: Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ասվում է Կատարի զինված ուժերի հրապարակման մեջ:
Կատարի իշխանությունները չեն հստակեցրել, թե քանի զինվոր է տեղափոխվել Թուրքիայից: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կատարում գտնվող թուրքական ռազմաբազայում տեղակայված է 111 թուրք զինվոր: