Հայաստանում իշխանություն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու՝անդրադառնալով 2018 -ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու խոսակցություններին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանությունը ձևավորվել է պառլամենտական ընտրությունների արդյունքում ու նոր ընտրություն չի լինելու», - նշեց նա։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ 2018-ի կառավարության ձևավորման հարցն այս պահին իրենց օրակարգում չկա։ Անկախ նրանից՝ 2018-ին կառավարության ինչպիսի կաբինետ կլինի, քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն։ «Ինչու եմ ասում ՀՀԿ-ն առաջին հերթին, որովհետև ՀՀԿ-ն ունի բավարար քանակությամբ մանդատ Ազգային ժողովում, որպեսզի ցանկացած պահի ունենա ու ձևավորի կառավարություն», - նշեց նա։ Անկախ 2018-ից, 2019-ից, 2020-ից՝ կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվում մինչև 2022 թվականը։