Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակել Աշոտ Սիմոնյանին։
«Պարոն Սիմոնյան, ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, այսօր մենք շատ բան ենք նախատեսել տարածքային կառավարման ոլորտում, որը պրինցիպիալ պետք է փոխենք, այնպես որ՝ ձեզ հաջողություն ենք ցանկանում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։