Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի պատրաստվում առաջադրվել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում՝ ասաց Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Արթենյանը: «Նրա հայրը եղել է Պոլսից, բայց Սրբազանը չի պատրաստվում լինել թեկնածու Պոլսո Հայոց պատրիարքական ընտրություններում»,- արքեպիսկոպոսի խոսքը փոխանցեց քահանան:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ հավանական թեկնածու լինելու մասին նախօրեին հայտարարել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ այս օրերին Հայաստանում է: