«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Թուրքիան հաստատակամ է S-400- երի հարցում

Թուրքիան հաստատակամ է S-400- երի հարցում
26.07.2017 | 10:04

Չնայած Վաշինգտոնից հնչող զգուշացումներին, Թուրքիան վերահաստատում է ՌԴ արտադրության S-400 հակաօդային համակարգերի ձեռքբերման հաստատակամությունը՝ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը:


«Ինչո՞ւ են ԱՄՆ-ում մտահոգվել S-400 հակաօդային համակարգերի ձեռքբերման հեռանկարից: Չէ՞ որ ցանկացած պետություն պետք է հստակ քայլեր ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էրդողանը` հատուկ ընդգծելով, որ հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման շուրջ ռուսաստանյան կողմի հետ բանակցությունները գրեթե ավարտված են: Էրդողանի այս հայտարությունները պատասխան էին ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի մտահոգությանը: Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում համաժողովում գեներալը հայտարարել էր. «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, դա ԱՄՆ- ում չի կարող մտահոգության տեղիք չտալ»: Ամերիկյան կողմը նշում է, որ ռուսաստանյան արտադրության սպառազինությունը գրեթե անհնարին է ինտեգրել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգում: Վաշինգտոնից հնչող այս պնդմանը Էրդողանն անդրադարձավ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում. «ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը` Հունաստանը, տարիներ շարունակ օգտագործում է Ռուսաստանում արտադրված S-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերը: Որևէ մեկին դաշինքում դա կարծես չէր մտահոգել: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ շատ շուտով մենք կտեսնենք S-400 համակարգերը մեր երկրում: Որոշ փաստաթղթեր արդեն իսկ ստորագրվել են»:


Էրդողանը նշել է, որ հակաօդային պաշտպանության հենց այդ համակարգերն են անհրաժեշտ Թուրքիային ներկա փուլում. «Տարիներ շարունակ մենք նման հակաօդային համակարգեր էինք որոնում»:


Yeni Safak-ը որոշ մանրամասներ է հաղորդել բանակցությունների մասին:
«Մի քանի տարի առաջ Թուրքիան բանակցություններ էր վարում Չինաստանի հետ՝ նպատակ ունենալով ձեռք բերել այդ երկրում արտադրված հակաօդային պաշտպանության համակարգերը: ԱՄՆ-ը, սակայն, հայտարարեց, որ դրանք արտադրող չինական ընկերության դեմ պատժամիջոցներ են սահմանված, և գործարքը կնքելու դեպքում տարածվելու են նաև Թուրքիայի վրա»,- գրում է Yeni Safak-ը` պնդելով, որ Վաշինգտոնի հիմնական նպատակն է, որ Թուրքիան ձեռք բերի ամերիկյան արտադրության Patriot հրթիռային համակարգերը: «Դրանք ավելի թանկ են, քան S-400 համակարգերը, բացի այդ, ամերիկյան կողմը պահանջում է, որ Patriot-ների շահագործման ժամկետը սահմանափակվի և ավարտին վերադարձվեն ամերիկյան կողմին»:

Դիտվել է՝ 4060

Մեկնաբանություններ