Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կիրիլ պատրիարք. Հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը

Կիրիլ պատրիարք. Հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը
09.09.2017 | 09:28

Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ`Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը:

«Իմ խորին համոզմունքն է, որ հոգևոր առաջնորդների դերն է կոչ անել հակամարտության կողմերին վերջ դնել արյունահեղությանը՝ հանուն իրենց քաղաքացիների թանկարժեք կյանքի պահպանման, և հստակ քայլեր ձեռնարկեն երկու կողմերին հաշտեցման, փախստականներին վերադարձնելու և նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ»,- ասել է պատրիարքը:
Նա նշել է, որ շատ բարձր է գնահատում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը, որոնց համար «դժվար է հեռու մնալ շարունակվող ողբերգական հակամարտությունում»:
«Տառապանքներով և դառնությամբ է սիրտն արձագանքում կյանքի կորստին ռազմական գործողությունների ժամանակ: Այդ միջադեպերը դրդում են մեզ ևս մեկ անգամ ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն խաղաղության»,- նշել է Համայն Ռուսիո պատրիարքը:
Պատրիարքի խոսքով՝ ներկա իրավիճակը պարտադրում է մշակել և իրականացնել քայլեր՝ ուղղված երկու ժողովուրդների միջև վստահության հաստատմանը:


«Կարծում եմ՝ շատ կարևոր է բարոյական ազդեցություն ունենալ երիտասարդ սերնդի վրա: Երիտասարդությունը պետք է սովորի ապրել խաղաղությամբ, հարգել միմյանց՝ կարողանալով գտնել ընդհանուր լեզու, հակառակ դեպքում, երիտասարդները, ովքեր ծայրահեղ հայացքներ են ունենալու հարևանների նկատմամբ, կարող են հեշտությամբ ընկնել ծայրահեղականների ձեռքը: Քրիստոնյաների ու մուսուլմանների համար հատկապես կարևոր է միասին վկայել բարոյական արժեքների մասին, որոնք քարոզվում են մեր հավատքներով՝ սուրբ հավատի պարգևների և գթասրտության մասին, ինչպես նաև Աստծո ներկայության մասին մարդկության պատմության մեջ»,- ասել է պատրիարք Կիրիլը:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ