ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է օգնել մյուսին՝ նպաստել ընդհանուր գործի կատարմանը»

«Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է օգնել մյուսին՝ նպաստել ընդհանուր գործի կատարմանը»
12.09.2017 | 12:59

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։


Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողներից մեկին` շարքային Հայկ Հակոբյանին առաջին անգամ հանդիպեցինք հերթափոխի պարտականություններն առույգորեն կատարելիս: Քանի որ մարտական հերթապահության ժամանակ անձնակազմին արգելվում է զբաղվել այնպիսի գործողություններով, որոնք կապված չեն մարտական հերթապահության կատարման պարտականությունների հետ, նրա հետ զրուցեցինք հանգստի համար տրված ժամանակահատվածում:
Հայկ Ռաֆիկի Հակոբյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղի ուսումնարաններից մեկում ուսանել է խոհարարի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականին: Ինչպես ավելի ուշ պետք է իր համար Հայկը պարզեր, զինծառայության հետ ոչ մի առնչություն չունեցող մասնագիտություններն էլ են երբեմն օգտակար լինում առաջադրված խնդիրների կատարմանը: Հայտնի է, որ դիրքերում զինծառայողները հնարավորություն ունեն ինքնուրույն՝ իրենց ճաշակով ու հայեցողությամբ պատրաստել տրված ուտելիքը` իհարկե չխախտելով սահմանված կարգը: Ճիշտ է, մեր այցելած բոլոր դիրքերում տղաները նման խնդիր չունեին, սակայն այն հանգամանքը, որ իրենց մեջ կերակուրներ պատրաստող հմուտ մասնագետ կա, լուծված է համարվում դիրքապահների համար ևս մեկ կենցաղային կարևոր հարց: Մեր այն հարցին` թե արդյոք իր մասնագիտությունն օգնո՞ւմ է դիրքերում մարտական հերթապահության հավուր պատշաճի կազմակերպմանը, պատասխանում է. «Այո, աշխատանքի բաժանումը միշտ էլ դրականորեն է անդրադառնում մարտական հերթապահության վրա, և ես ուրախությամբ եմ զինվորների համար կերակուր պատրաստում, նրանց ցույց տալիս խոհարարական գաղտնիքները: Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է մյուսին օգնել, նպաստել ընդհանուր գործի կատարմանը»:


Շուրջ 1,5 տարի է, ինչ Հայկը ծառայում է Պաշտպանության բանակի գնդապետ Կ. Շաքարյանի հրամանատարությամբ գործող զորամասում և այս ընթացքում կարողացել է ոչ միայն հմտանալ դիրքապահի սրբազան պարտականությունների կատարման գործում, այլև ձեռք է բերել իսկական տղամարդուն բնորոշ հատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդու պետք են ողջ կյանքի ընթացքում: Դա հնարավոր է դարձել հետևողական աշխատանքի և ամուր կամքի ցուցաբերման արդյունքում: «Անմիջական հրամանատարությունը մշտապես և բոլոր հարցերում պատրաստակամ է զինծառայողներին օգնելու: Մեզ` զինծառայողներիս համար դա անչափ կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ունակություններ ձեռք բերելու համար, որն ինքնին կարևոր է, այլև բարոյակամային և բարոյահոգեբանական ամուր ոգի ձևավորելու համար: Միայն այս երկու որակների համատեղությամբ կարող է զինծառայողը կատարել իրեն առաջադրված բոլոր խնդիրները,- նշում է շարքային Հայկ Հակոբյանը` հավելելով,- մեր հրամանատարներն անձնական օրինակով ու ցուցաբերած վերաբերմունքով կարողանում են լավագույն հատկանիշներ ձևավորել զինծառայողների մեջ, ինչը յուրաքանչյուրի և ընդհանուրի հաջողության գրավականն է»:


Հերթափոխի պարտականությունների կատարման ընթացքում շարքային Հայկ Հակոբյանը կարևորում է կացարանի և հարակից տարածքի անընդհատ դիտարկումը, կողմնորոշիչների, հակառակորդի հավանական գործողությունների ուղղության, դասավորվածության և այլ կարևոր տվյալների իմացությունը: «Դա առաջին հերթին անհրաժեշտ է հարկ եղած դեպքում պաշտպանության կազմակերպման համար, որը նպատակ ունի կասեցնել հակառակորդի հարձակումը, առավելագույն կորուստ պատճառել նրան, պահել տեղանքը և պայմաններ ստեղծել վճռական հարձակման անցնելու համար»:


Ինչ վերաբերում է հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն, որի համար տղաներն օր ու գիշեր կանգնած են դիրքերում, ապա այս հարցում նա կարևորում է զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը, քանի որ միայն այս համալիր գործողությունների արդյունքում կարող են ժամանակին նկատել հակառակորդի կողմից իրականացվող քայլերը, ի պատասխան օգտագործելով մասնագիտական պատրաստվածությունը` կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և հասնել ցանկալի արդյունքի: Իսկ որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում այս ամենը կարևոր նշանակություն ունի, կասկածից վեր է:

Դիտվել է՝ 6391

Մեկնաբանություններ