ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ԱԳ նախարարը կարևորել է իրաքահայության պահպանությունը

ԱԳ նախարարը կարևորել է իրաքահայության պահպանությունը
12.09.2017 | 14:07

Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների բռնությունները, բարձրաձայնել Իրաքում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային ու կրոնական, ներառյալ քրիստոնեական փոքրամասնությունների հիմնախնդիրները և իր նպաստն է բերում նրանց իրավունքների պաշտպանության միջազգային ջանքերին: Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանի հինավուրց համայնքներից մեկի` իրաքահայության, նրա մշակութային, կրոնական ու համայնքային հաստատությունների պահպանությունը: Նա բարձր է գնահատել կենտրոնական ու շրջանային իշխանությունների արժեքավոր օժանդակությունը Քիրկուկում և Էրբիլում հայկական եկեղեցիների կառուցմանը:


Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում Իրաքի տարածքի մեծ մասը ԴԱԻՇ-ից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով դրա էական նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերահաստատման գործում:
Իրաքի Վակֆի քարտուղարության ղեկավարը և իրաքյան կրոնական փոքրամասնությունների առաջնորդներն անդրադարձան երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների բարբարոսություններին, համայնքներին հուզող խնդիրներին, իրաքյան կառավարության և միջազգային հանրության կողմից դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։


Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի ազգային ու կրոնական ժառանգության պահպանումը և հանդուրժողականության ու համակեցության ավանդույթների վերականգնումը:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ