Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությանը Հայաստանը ի սկզբանե մասնակցելու որոշում չի ունեցել

Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությանը Հայաստանը ի սկզբանե մասնակցելու որոշում չի ունեցել
13.09.2017 | 22:28

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով` Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու շուրջ խոսակցություններն ու քննարկումները զավեշտի են հասել։ «Մեր Զինված ուժերը երկար տարիներ մասնակցում են երկկողմ, բազմակողմ տարբեր միջոցառումների։ Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների և չենք մասնակցում տարեկան հազարավոր միջոցառումների»` ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին։ ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությանը, նախարարի խոսքով, Հայաստանը ի սկզբանե մասնակցելու որոշում չի ունեցել։


«Դեռևս մարտ ամսին հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է գործընկերներին, որ այդ զորավարժությանը չի մասնակցելու՝ այդ զորավարժության կամ ՆԱՏՕ-ի հետ մեր խնդիրների չհամընկնելու, ուղիղ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալու առումով։ Շաբաթներ առաջ մենք տարածաշրջանում միակ երկիրն էինք, որ մասնակցել է ՆԱՏՕ-ի մի միջոցառման, որտեղ մենք ունեցել էինք լուծելու խնդիր։ Մեր սպաները մասնակցել են զորավարժությունների նախապատրաստման քննարկմանը և զորավարժությունից օրեր առաջ մենք տեղեկացրել ենք, որ չենք մասնակցելու։ Որևէ արտառոց բան դրա մեջ չկա»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցի շուրջ առաջացած աղմուկի պատճառներից մեկը թերևս ՊՆ-ի արագ չարձագանքելն է եղել։ «Դա կապում եմ նրա հետ, որ ես և նախարարության տեղեկատվության վարչության պետը ճանապարհվել էինք Չինաստան, իսկ մամուլի քարտուղարը, կարծում եմ, որ այդ պահին լիարժեք չի պատասխանել, որի համար նրան արել եմ դիտողություն»,- հավելեց նախարարը։

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ