Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր
24.09.2017 | 02:21

Ինչպես հավաստում է լրատվական հարահոսը, սեպտեմբերի 21-ին սպասվում էր, որ «Աթլետիկոյի» համար բուժզննում կանցնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան, որն այնտեղ էր հայտնվել այդ նույն Մադրիդի «Աթլետիկոյից» ու անգլիական ակումբին հարկադրված էր հրաժեշտ տալ, քանի որ վերջինիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել էր բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններից:

Ասում են` անգլիականից իսպանական ակումբ ֆուտբոլիստի փոխանցումը «Աթլետիկոյին» կարժենա 60 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ