«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Թուրքիան ու Ռուսաստանը դեռ բանակցում են

Թուրքիան ու Ռուսաստանը դեռ բանակցում են
18.10.2017 | 21:01

Աղբյուրը՝ razm.info


Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական C-400 համալիրների մատակարարման շուրջ` ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը։ «Գործընթացը շարունակվում է, բանակցությունները չեն ընդհատվել»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի խնդիր չի տեսնում, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով` զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։


«Դրանք գործընթացներ են, որ կարող են զուգահեռ լինել, ոչ մի անհարմար պահ չկա։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով և ոչ մի բարդություն չենք տեսնում»,- ասել է դեսպանը։

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ