«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Քրդերն Իրաքում կորցրին` ինչ ձեռք էին բերել Սադամ Հուսեյնի տապալումից հետո

Քրդերն Իրաքում կորցրին` ինչ ձեռք էին բերել Սադամ Հուսեյնի տապալումից հետո
19.10.2017 | 23:44

The Independent-ի Մերձավոր Արևելքի գծով թղթակից Պատրիկ Քոկբորնն անդրադարձել է Քիրկուկում քրդական փեշմերգայի նահանջին՝ նշելով, որ քրդական երկու խոշոր քաղաքական ուժերը պայմանավորվել էին նահանջի մասին դեռևս մինչ իրաքյան բանակի գրոհը: «Քրդերը նահանջեցին այն տարածքներից, որոնք երկար ժամանակ խնդրի առարկա էին Էրբիլի և Բաղդադի միջև. այս նահանջով նրանք կարող են կորցնել Իրաքում գրավված տարածքների 40 տոկոսը»,- կարծում է լրագրողը: Իրաքի բանակի գրոհից առաջ Քրդստանի երկու հիմնական քաղաքական ուժերը՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Քրդստանի հայրենասերների միություն» կուսակցությունը եկել են այն եզրահանգման, որ այլ ելք չունեն, քան նահանջելը և կայացրել են միասնական որոշում:


«Քրդական ուժերը գիտեին, որ շատ թույլ են իրաքյան բանակին դիմակայելու համար և գիտեին, որ մեկը չունեին, ումից կարող էին օգնություն խնդրել: Այժմ քուրդ առաջնորդներն այս ֆիասկոյի համար միմյանց են մեղադրում», - շարունակում է թղթակիցը: Արդեն պարզ է, որ քրդերն Իրաքում կորցրին` ինչ ձեռք էին բերել Սադամ Հուսեյնի տապալումից հետո: Ըստ նրա՝ փեշմերգայի տխրահռչակ նահանջը քրդերի պատմության ամենամեծ աղետներից մեկն է: Քոկբորնը նկատում է, որ շատերը կարող են մեղադրել Իրանին՝ քրդերի հարցում Բաղդադին մանիպուլյացիայի ենթարկելու համար: Մինչդեռ ակնհայտ է, որ թեև Իրանն իսկապես կարող է ուրախ լինել այս տարածքներում Բաղդադի իշխանության հզորացմամբ ու քրդական ուժերի թուլացմամբ, սակայն «Անհերքելի է, որ Բարզանին մարտահրավեր էր նետել՝ մարտը հաղթելու հնարավորություն չունենալով»:

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ