Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական է տվել` հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը: Նախաձեռնող խմբից հեռանալու մասին հայտարարել են խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը, անդամներ Անթո Քյոսեդաղը և Հաչիկ Ջանելը: Հրաժարականները հաջորդել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ հանդիպմանը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ: