Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Միանգամից 7,5 անգամ ավելի

Միանգամից 7,5 անգամ ավելի
31.10.2017 | 12:06

The Sun-ի վկայմամբ` անգլիական «Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկելու տասնութամյա Էդվարդ Նկետիային, որը երկրի գավաթի չորրորդ տուրում դարձել է դուբլի հեղինակ՝ թիմը փրկելով «Նորվիչից» կրելիք պարտությունից: Համաձայն առաջարկվելիք պայմանագրի, որը նախատեսված է հինգ տարով, Նկետիան շաբաթական ներկայիս երկու հազար ֆունտի փոխարեն կստանա յոթուկես անգամ ավելի՝ տասնհինգ հազար ֆունտ ստեռլինգ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ