Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը

ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը
20.11.2017 | 13:38

ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը` ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ են պատրաստվում անել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և ՀՎԿ-ի համագործակցության հուշագրից հետո:

«Վանաձորում մեր ավագանիները նոյեմբերի 21-ին չեն մասնակցի ավագանու նիստերին։ Մեր հետագա քայլերը մենք կքննարկենք քաղաքական խորհրդում և կտեղեկացնենք: Տարուց ավելի տևած այս էպոպեան իր հանգուցալուծմանը հասավ և շատ հարցեր, որ այս ընթացքում մնացել էին օդից կախված, ուղղակիորեն դուրս եկան»,- ասաց նա` հավելելով, որ նաև նախատեսում են խորհրդակցություն անցկացնել ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:

Դիտվել է՝ 5795

Մեկնաբանություններ