Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Գինի, օղի, գարեջուր

Գինի, օղի, գարեջուր
23.11.2017 | 11:51

Գինին ընդարմացնում է, օղին եռանդ է հաղորդում, գարեջուրը` վստահություն: Մեր հույզերը ալկոհոլային խմիչքներին տարբեր արձագանք ունեն: Կարմիր գինու մեկ գավաթը մարդուն թուլացնում ու սիրառատ է դարձնում, օղին կամ վիսկին` եռանդուն ու ագրեսիվ` գրում է Daily Mail-ը: 30 000 մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ալկոհոլային խմիչքները բոլորովին էլ նույն հուզական հետևանքը չունեն: Բոնգորի համալսարանի և Լոնդոնի թագավորական քոլեջի փորձագետների հետազոտությունները վկայում են, որ կարմիր գինին մարդկանց թուլացնում ու սեքսուալ է դարձնում, նրանք նաև թուլություն են զգում ու լացկան են դառնում: Սպիրտային խմիչքները սովորաբար կապում են ագրեսիայի ու տագնապի զգացումի հետ, սակայն նաև եռանդի ու վստահության բռնկումներ են առաջացնում: Գարեջուրը և թուլացնում, և վստահություն է հաղորդում, սպիտակ գինին նույն հետևանքներն ունի, ինչ կարմիրը, բայց շատ ավելի թույլ: Տվյալները վերցված են Global Drug Survey օնլայն հարցումից` 18- 34 տարեկանների, 11 լեզուներով և 21 երկրներում: Ալկոհոլի հարուցած հույզերի ընկալումը կարևոր է պայքարելու համար սպիրտային խմիչքների չարաշահման դեմ, որովհետև թույլ է տալիս հասկանալ` ինչ ապրումներ են թելադրել խմիչքի ընտրությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ կոնյա՞կը: Ինչու՞ չեն ուսումնասիրել կոնյակի ներգործությունը: Հետաքրքիր է` հաշվի առնվե՞լ է, թե նույն խմիչքը նույն մարդու վրա ինչպես է ներգործում լավ ու վատ տրամադրության դեպքում: Եվրոպան խմում է գինի ու կոնյակ, Ռուսաստանը` օղի, ԱՄՆ-ը` վիսկի: Սուրճ, թեյ և գարեջուր խմում են խառը: Հարց` իսկ ալկոհոլը կալյանով փոխարինած մուսուլմանները նույն արդյու՞նքն են ստանում: Դիետոլոգները ասում են` դու այն ես, ինչ ուտում ես, երևի հոգեբաններն էլ կասեն` դու նա ես, ինչ խմում ես:

Դիտվել է՝ 4775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ