«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սիրիայում ամերիկյան և ռուսական օդուժերի միջև լարված իրավիճակ է ստեղծվել

Սիրիայում ամերիկյան և ռուսական օդուժերի միջև լարված իրավիճակ է ստեղծվել
16.12.2017 | 13:21

Պենտագոնը հաղորդում է, որ Սիրիայի արևելյան շրջաններում ԱՄՆ և ՌԴ օդուժերի միջև լարված իրավիճակ է ստեղծվել։ ԱՄՆ-ի զինյալները կրակ են բացել՝ ստիպելու ռուսական օդանավերին լքել տարածքը: Եփրատի ափին առճակատման լուրը հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն։ Պենտագոնի փոխանցմամբ, ռուսական երկու Su-25 օդանավերը թռիչք են իրականացրել գետի երկայնքի ոչ պաշտոնական գծով, ամերիկյան F-22A օդանավերը զգուշացնող կրակ են բացել և բազմիցս դիմել ռուսական կողմին՝ լքել տարածքը: Ռուսական կողմը հաղորդում է, որ Su-25-երը Եփրափի արևմտյան կողմում են մնացել՝ ամերիկացիների հետ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Նախարարության փոխանցմամբ, ամերիկյան օդանավերը լքել են տարածքը, երբ ռուսական Su-35C-ն է մոտեցել:


ԱԱՄ-ի և ՌԴ-ի հրամանատարներն ունեն հատուկ շփման գիծ, որի նպատակն է կանխել ռազմական ուժերի միջև անմիջական ռազմական գործողությունների վտանգը՝ ընդհանուր թշնամու` ԻՊ-ի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 4274

Մեկնաբանություններ