Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Հո դուք սադիստ չե՞ք

Հո դուք սադիստ չե՞ք
22.12.2017 | 11:00

Ահա թե ինչ է լինում, երբ ընդդիմությունը որոշում է ՀՀԿ խմբակցության ոտքը մի ողջ օր «կապել» ԱԺ դահլիճին: Օլիգարխները որոշում են կերուխում անել սեփական աշխատասենյակում, այդ մարդկանց իրական գործը հենց դա է, ի՞նչ անեին: Ինչպե՞ս կարող են կոճակ սեղմելուց հետո կես վայրկյանում խորհրդարանից չքվող պատգամավոր-գործարարին ժամերով պահել ԱԺ-ում: Սա առնվազն անմարդկային վերաբերմունք է վերջիններիս հանդեպ: «Ելքը» տվյալ դեպքում սադիստ է եղել. բա մեղք չէի՞ն այդ խեղճուկրակները, բռնել ու «կուրկուռի ձագ» եք սարքել:

Այո՜, հանրապետականների նյարդերի վրա լավ ազդեց «Ելքը»` կանոնակարգ-օրենքի իրավունքից օգտվելով: Տեսնես` ու՞մ վրա էին զայրանում ՀՀԿ-ականները, եթե օրենքի տվյալ փոփոխությունը հենց իրենց իրավաբաններն են ամրագրել: Ընդդիմադիրները պարզապես ուզածի չափ օգտվեցին այդ գործիքից, ՀՀԿ-ին հասկացնելով, որ եթե իրենց էլ հենման կետ տրվի, իրենք էլ կարող են «գժվեցնել», հունից հանել իշխանությանը, ինչը, սովորաբար, վերջինիս «մենաշնորհն» է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ