ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Urbi et Orbi

Urbi et Orbi
25.12.2017 | 15:30

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբծննդյան տոներին աշխարհին է դիմել ավանդական Urbi et Orbi (Քաղաքին ու աշխարհին) քարոզով։ Սուրբծննդյան պատարագի ժամանակ Սուրբ Պետրոսի տաճարում նա միջազգային հանրությանը կոչ է արել չմոռանալ` ինչ աղետալի վիճակում են միլիոնավոր փախստականները` «հարկադիր լքելով իրենց հայրենիքը»։

Նա փախստականներին համեմատել է աստվածաշնչյան Մարիամի ու Հովսեփի հետ, որ Նազարեթից դժվարություններով հասան Բեթղեհեմ` Հռոմի մարդահամարին ներկայանալու համար։ Պապը հիշեցրել է, որ շատ միգրանտներ փախել են իրենց երկրների իշխանություններից, որ հեշտությամբ անմեղ արյուն են հեղում։ «Մենք տեսնում ենք, որ միլիոնավոր մարդիկ ճանապարհ են ընկնում ոչ այն պատճառով, որ իրենք են ցանկանում, այլ անհրաժեշտությունից` հեռվում թողնելով իրենց մերձավորներին»` ասել է պապը։ Նա հիշեցրել է, որ հավատը հորդորում է բարյացակամ ընդունել օտարներին։

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ