Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հունվարի 1-ից դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների:
Ինչպես հայտնում է 1000plus.am կայքը, առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Ֆրանսիայից (համապատասխանաբար՝ 70,913,349 ՀՀ դրամ և 7,279,500 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Կիպրոսը (4,810,000 ՀՀ դրամ):
Մնացած երկրների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ հիմնադրամին կատարվել է 90,827,972 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն:
Հիմնադրամի կայքում նշվում է, որ 2017թ.-ի հունվարի 1-ից Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Հայաստանում աշխատող անձինք, Հիմնադրամին փոխանցելով ամսական 1000 դրամ, կապահովագրեն զինվորների կյանքը: Հիմնադրամի առաքելությունն է նաև յուրաքանչյուրին խրախուսել սատար կանգնել հայկական բանակի քաջերին՝ նվիրատվություն կատարելով վերջիններիս կյանքի ապահովագրության համար: