Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Շարմազանով. ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը

Շարմազանով. ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը
29.12.2017 | 14:00

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, որ Սիրիայի նախագահը ահաբեկիչ է: Ըստ Զախարովայի՝ այդ հայտարարություններն իրավական հիմքեր չունեն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը շեշտեց, որ ինքը միշտ եղել է այն կարծիքին, որ «Թուրքիան Հարավային Կովկասում շարունակում է մնալ Ռուսաստանի թիվ 1 մրցակիցը, եթե ոչ հակառակորդը, թեև կա թվացյալ մերձեցում 2 պետությունների միջև»: Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ռուաստանը, արդեն 300 տարի է, մրցակցում են և հակառակորդ պետություններ են Կովկասյան տարածաշրջանում:


«Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, նրանք օբյեկտիվորեն չեն կարող լինել դաշնակիցներ, բայց մերձեցումներ կարող են լինել՝ որոշակի շահերից ելնելով: Գլոբալ առումով Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր պետական շահեր ունեն այս տարածաշրջանում, նրանց կարծիքները տարբեր են ոչ միայն Սիրիայի հարցում, այլև ՌԴ-ի համար շատ կարևոր Ղրիմի հարցում, որտեղ Ռուսաստանի ու Թուրքիայի կարծիքները բավականին իրարամերժ են: Միայն քաղաքագիտություն կամ ռուս-թուրքական հարաբերություններից չհասկացող մարդիկ կարող էին եզրակացություն անել, թե ՌԴ-ն Էրդողանի հայտարարության հետ կապված պաշտոնական հայտարարություն չի անի կամ չեզոքություն կպահի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը:

Դիտվել է՝ 4885

Մեկնաբանություններ