ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Դուք մենակ չեք». ՀԵՀ-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքների կողքին

«Դուք մենակ չեք». ՀԵՀ-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքների կողքին
29.12.2017 | 18:06

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր մասնակցությունն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության «Դուք մենակ չեք» նախաձեռնությանը։ Դեկտեմբերի 29-ին՝ Ամանորի նախաշեմին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներն այցելում են հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված մեր հերոս տղաների ընտանիքներ՝ հանդիպելու նրանց ծնողների, հարազատների հետ, իրենց բարոյական աջակցությունն ու հոգածությունը ցույց տալու հերոսների ընտանիքներին։ Ծրագիրը շարունակական է։ Կուրսանտներից շատերը բազմիցս եղել էին տղաների ընտանիքներում և հարազատացել նրանց հետ, ոմանք էլ առաջին անգամ էին այցելելու։

Կուրսանտները նշում էին, որ քաջ գիտակցում են, թե ինչի համար են նահատակվել տղաները, և իրենց հոգու պարտքն է սատար կանգնել նրանց ընտանիքներին։


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը սկսվել է Երիտասարդական հիմնադրամի գործունեության հենց սկսզբից, քանի որ պաշտպանությունն ու անվտանգությունը մեր երկրի կարևորագույն խնդիրներից են։ «Վերջին տարիներին ավելացել է ՊՆ հետ անցկացվող ծրագրերի թիվը, մեծացել են մասշտաբները։ Այս նախաձեռնության մասին տեղեկանալով՝ մեր աշխատակազմը որոշեց իր երախտագիտությունը հայտնել այն ընտանիքներին, ում զավակների շնորհիվ մենք այսօր ունենք խաղաղություն»,- ասաց Արուսյակ Պողոսյանը՝ ավելացնելով, որ Երիտասարդական հիմնադրամը շարունակելու է հետագայում նույնպես մասնակից լինել «Դուք մենակ չեք» ծրագրին։

Դիտվել է՝ 6902

Մեկնաբանություններ