Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավանդույթի համաձայն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ: