Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին մեղադրել է «երկրի թշնամիներին» ցուցարարների բռնարարքներ հրահրելու մեջ, որոնց պատճառով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան:
Դեկտեմբերի 28-ին անկարգությունների բռնկումից հետո ԻԻՀ հոգևոր առաջնորդը առաջին անգամ է հանդես գալիս հայտարությամբ: Նա «Իրանի թշնամիներին» մեղադրել է «իրենց փողով, զենքով, քաղաքականությամբ և հետախուզական ծառայություններով երկրի գործերին միջամտելու» մեջ: «Թշնամին միշտ հնարավորության ճեղք է փնտրում՝ թափանցելու և հարվածելու Իրանի ժողովրդին»,- իր պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում նշել է Իրանի հոգևոր առաջնորդը: