Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Վահրամ Բաղդասարյան. ՀՀ նախագահ կընտրեն մարտի 2-ին

Վահրամ Բաղդասարյան. ՀՀ նախագահ կընտրեն մարտի 2-ին
15.01.2018 | 16:18

Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում` լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսակցական։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե՞ ոչ մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունների մասին հիմա չեք կարող իմանալ»,- հայտարարեց Բաղդասարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սփյուռքից լինի, Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ թեկնածուն պետք է ընդունելի լինի Սփյուռքի, արտաքին աշխարհի համար։

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ