Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը կմնա Ստամբուլում

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը կմնա Ստամբուլում
17.01.2018 | 01:36

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հեռացել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի պաշտոնից: Պատրիարքարանի ֆեյսբուքի էջում նշված է, որ պատրիարքի տեղապահ ընտրվելուց հետո երկար տարիներ Գերմանիայի հայ համայնքի առաջնորդ Բեկչյանը ստիպված էր համատեղել պարտականությունների կատարումը և Գերմանիայում, և Ստամբուլում: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման աշխատանքները սկսելու համար նա տեղափոխվեց Ստամբուլ և ավելի ուշ հայտարարեց, որ եթե անգամ չընտրվի պատրիարք, կշարունակի ապրել իր ծննդավայր Ստամբուլում:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ