ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցինիզմի դրսևորում է համարում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները: «Ես կարծում եմ, որ նման որակումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ցինիզմի դրսևորում և, ինչպես Օսկար ՈՒայլդը կասեր, ցինիզմը խոսում է մարդկանց արժեքների բացակայության մասին»,- ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը, թե «ցեղասպանության խնդիրը քաղաքական չէ, այլ պատմաբանների խնդիրն է»:
Շարմազանովը հավելեց, որ նման պաշտոնյաների առկայությունը Թուրքիայում պատճառ է, որ Հայաստանը շարունակի պայքարը ցեղասպանության ճանաչման գործում: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ դա մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, որը պետք է խստորեն դատապարտվի, իսկ քաղաքագետները պետք է դրանով զբաղվեն։