ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կարեն Կարապետյան. Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է աշխարհում հաճախ անկանխատեսելի փոփոխություններին

Կարեն Կարապետյան. Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է աշխարհում հաճախ անկանխատեսելի փոփոխություններին
23.01.2018 | 00:44

Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է աշխարհում հաճախ անկանխատեսելի փոփոխություններին` հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի»գործակալությանը տված հարցազրույցում, որի ժամանակ պատմել է, որ Հայաստանը մտադիր է ստեղծել օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ և թե կոնկրետ որ նախագծերում է ռուսական բիզնեսը ներդրումներ անելու «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի շրջանակում:


Չնայած 2017-ի վերջնական տվյալները կհրապարակվեն ամսվա վերջին, Կարեն Կարապետյանն արդեն վստահ ասում է, որ տնտեսական աճը կլինի ավելին, քան ենթադրվում էր 2016-ին: «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, դրա տրամաբանությունը մեզ շատ հասկանալի է և պրագմատիկ: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով ընդարձակ, մոտ 180- միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ մատնանշելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակում տարբեր երկրների հետ համագործակցության հարցերի վերաբերյալ ինտենսիվ աշխատանքները:
«Բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը թույլ կտա Հայաստանին մեկնարկային հարթակ դառնալ ռուս ձեռնարկատերերի համար՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ Հայաստանն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ: Հայաստանը նաև GSP+ արտոնությունների համընդհանուր համակարգից օգտվող 10 երկրներից մեկն է, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ԵՄ արտահանել 6400 անուն ապրանք: Հայաստանը 2018-ի հունվարից դարձել է REX համակարգի անդամ, ինչը հեշտացնելու է ԵՄ ապրանքների արտահանման գործընթացը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ անցած տարվա վերջին Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտի և նշել է, որ այն լավ հարթակ է ռուսական բիզնեսի և կապիտալի համար, որը հետաքրքրված է Իրանով:«Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագործակցության հիման վրա: Ազատ տնտեսական գոտին կոչված է նպաստելու արտահանման ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը, կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ ուղիղ օտարերկրյա ներդրումների ինտեգրման և առաջատար տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Ազատ տնտեսական գոտին, լինելով ԵԱՏՄ-Իրան ցամաքային գոտում միակը, թույլ է տալիս օգտվել 80- միլիոնանոց իրանական շուկայի հնարավորություններից՝ ստեղծելով հիմքեր համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար»,- ասել է նա:


Կարեն Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրները, այդ թվում` ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և Իրան արտահանել ապրանքների խոշոր խմբաքանակներ, իսկ իրանական կողմը՝ արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ: «Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և բիզնես միջավայր, Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու առկայության պայմաններում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանման ուղղությամբ կողմնորոշված արտադրությունների համար՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված Հայաստանի առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ