«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Քրդական կողմը հայտնել է 5 օրում 203 սպանված թուրք զինվորի մասին

Քրդական կողմը հայտնել է 5 օրում 203 սպանված թուրք զինվորի մասին
25.01.2018 | 12:48

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը հայտնել է Աֆրինում ռազմական գործողություն իրականացնող թուրքական ԶՈՒ-ի և նրանց աջակցող խմբավորումների՝ ավելի քան 200 զոհի մասին:

Քրդական ուժերը հայտնում են ռազմական գործողության 5 օրերի ընթացքում 203 թուրք զինվորների և նրանց աջակցող խմբավորումների զինյալների մահվան մասին: Մինչդեռ Թուրքիան պնդում է՝ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր թուրքական ԶՈՒ-ն տվել է միայն 8 զոհ: Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ թուրքական ԶՈՒ-ին հաջողվել է չեզոքացնել 260-ից ավելի քուրդ գրոհայինի Աֆրինի տարածքում:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ