Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.01.2018 | 00:03

Յաւիտենականութիւնը այնքան իրական է, որքան երգը թռչունին եւ գոյնը ծաղիկին: Այնքան իրական, որքան ջերմութիւնը կնոջ մը աչքերուն եւ տրտում գեղեցկութիւնը թիթեռնիկի թեւերուն: Այնքան իրական, որքան լռութիւնը:


Կը հաւատամ, Տէ՜ր, որովհետեւ հաւատքը այն տաճարն է, որուն կը սպասարկեն իմ զգայարանքները՝ որպէս պատարագիչ քահանայ, որպէս դպիր եւ որպէս սարկաւագ:
Երբ կը հաւատամ, կը զգամ, որ, Տէ՜ր, Քու շունչը գինիի պէս կը տարածուի իմ մարմնիս մէջ, եւ ես, Քեզմով ներշնչուած, ստեղծագործութեան ոյժը կը զգամ, ոյժը, որ յաւիտենականութեանն է:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ