ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի Քանդիլ շրջանին

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի Քանդիլ շրջանին
29.01.2018 | 14:24

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Թուրքական ԶՈՒ-ն հայտնել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը պատկանող 11 դիրքի ոչնչացման մասին: Առաջադրանքը կատարելուց հետո թուրքական F-16 կործանիչները վերադարձել են Թուրքիայի տարածքի ավիաբազաներ:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ