«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Նույն տառերով և բառերով կարող ես տարբեր նախադասություններ կազմել»

«Նույն տառերով և բառերով կարող ես տարբեր նախադասություններ կազմել»
31.01.2018 | 12:37

Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախագահի պաշտոնում առաջադրել իմ թեկնածությունը՝ շատ անսպասելի չէր, բայց դրանից առաջ խոսակցություն չէր եղել նախագահի հետ, բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի, և սա ձև չէ` ասել է Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում։ «Շնորհակալ եմ նախագահին, որովհետև ինքնին առաջարկությունը մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ, որ նախագահն ինձ հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի՝ մտածելու և վերջնական որոշման գալու։ Իրականում շատ պարզ պատճառներ կան։ Այս պետությունը զուտ կառավարման իմաստով ընդամենը 26 տարվա ընթացքում անցել է հստակ նախագահական համակարգից կիսանախագահականի և հիմա անցավ խորհրդարանական համակարգի։ Հետևաբար, առաջարկը, որ ինձ արվում էր, դեսպանի պաշտոն չէր, չէր տրվում նախագահական համակարգում վարչապետի պաշտոնի առաջարկ, ինչպես 96 թ․ հանրապետության առաջին նախագահն ինձ առաջարկեց, և այդ ժամանակ նույնպես ես ոչ միայն երկար մտածեցի, քննարկեցի, շատ երկար պրոցես եղավ, մինչև համաձայնեցինք ես և նախագահը, որ սա է ճանապարհը։ Հարցը միայն այն չէ՝ ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ եթե ընդունում ես, ինչ ես անելու և ինչպես»,- ժամանակ խնդրելու որոշումը պարզաբանել է Արմեն Սարգսյանը։


Նրա բնորոշմամբ` հանրապետության նախագահի իրավունքները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրությամբ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այլ հարց է, ըստ Արմեն Սարգսյանի, երբ մարդիկ գնահատական են տալիս խորհրդարանական հանրապետության նախագահի պաշտոնին՝ առանց իշխանության, առանց լիազորությունների, որոնց հետ ինքը համաձայն չէ։ «Եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ այն եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է։ Հասկանալի է նաև, որ Սահմանադրությամբ Սահմանադրության գծված սահմանները չես կարող անցնել այս կամ այն կողմ։ Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ընթացքում պետք է պահպանի Սահմանադրության և տառը, և բառը։ Սակայն, նույն տառերով և բառերով կարող ես տարբեր նախադասություններ կազմել և նույն տառերով և բառերով տարբեր մտքեր ստեղծել՝ և լավ , և վատ, և ճիշտ, և սխալ»։


«Երկար տարիներ իմ անունն այս կամ այն մարդիկ շահարկել են ամեն նախագահական ընտրության ժամանակ, վարչապետի նշանակման ժամանակ։ Ես դրանց շատ հանգիստ էի վերաբերվում, սակայն 2000 թ․հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից, ինչ-որ իմաստով դարձա ազատ մարդ, իմ կյանքը լրիվ փոխվեց, դեպի համալսարան, դեպի ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանքներ մեծ ընկերությունների հետ, սա ինձ մեծ հետաքրքրություն և հաճույք էր պատճառում»,- պատմել է դեսպանը։ Նա նշել է, որ նախ շատ լավ էր վարձատրվում, և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր իր համար՝ փորձելու այն մտքերը, առաջարկները, որ ուներ իրական կյանքում, իրական բիզնեսում, իրական տնտեսության մեջ։ Նա հետաքրքրություն ունի էներգետիկ ոլորտի, նավթային ոլորտի, տելեկոմունիկացիայի և շատ ուրիշ ոլորտների նկատմամբ։ «Այսինքն՝ ես իրական կյանք մտա այդ ճանապարհով։ Հետևաբար` այդ տարիներին նմանատիպ շատ հաղորդագրություններին հումորով էի վերաբերվում։ 2011 թ․ հետո իմ կյանքի այս էտապն էլ բավարարություն ստացավ, և իմ հետաքրքրությունները նորից ուղղվեցին դեպի հասարակական կյանք, դեպի միջազգային հարաբերություններ, նաև համալսարան, այն, ինչ սիրում եմ։ Այդ ժամանակ առաջացան մտքեր՝ իսկ եթե ինձ առաջարկեն նախագահի թեկնածու կամ վարչապետ, այո կամ ոչ։ Բայց Աստծո ճանապարհները երբեք չես կարող կանխագուշակել»։

Դիտվել է՝ 3903

Մեկնաբանություններ