ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պարզաբանում 2018 թվականի հունվարի 31-ին «Փաստ» օրաթերթում հրապարակված ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գնումների պլանին վերաբերող հոդվածի կապակցությամբ

Պարզաբանում 2018 թվականի հունվարի 31-ին «Փաստ» օրաթերթում հրապարակված ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գնումների պլանին վերաբերող հոդվածի կապակցությամբ
31.01.2018 | 19:24

Հոդվածի հեղինակն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերին, որի կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է:

«Նախ և առաջ, պետք է նշել, որ հոդվածի հեղինակը առանձնահատուկ բացահայտումներ չի կատարել, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատի գնումների պլանը խիստ հրապարակային է. ձեւավորվել և հաստատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Մեզ համար պարզ է, որ ոմանք խիստ անհանգստացած են պալատի կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքներից, որոնք առաջիկա ամիսներին նույնպես կհրապարկվեն, եւ հավանաբար` դրանով է պայմանավորված` Պալատի վրա «ցեխ» շպրտելու նման փորձը:


Բոլոր դեպքերում, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հոդվածում հնչած «մտքերին»:
Հոդվածի հեղինակը /կամ պատվիրատուն/ հավանաբար մոռացել է, որ ՀՀ վերահսկիչ պալատն առնվազն գույք գնել է վերջին անգամ մինչև 2007 թվականը, և որ պալատի աշխատակազմը այս 10 տարիների ընթացքում հիմնականում օգտագործել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի օրոք ձեռքբերված գույքը:
Հոդվածի հեղինակը մոռացել կամ չի ցանկացել նկատել, որ երկար տարիներ պալատի աշխատակիցներն առանց օդորակիչների են աշխատել, կամ որ` երկար տարիներ ՎՊ-ն չի ունեցել խորհրդակցությունների սենյակ, որտեղ պետք է անցկացվեին Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը, միջազգային կառույցների հետ հանդիպումները, ինչպես նաեւ` մամուլի ասուլիսները...
Կամ ինչպես կարելի է մոռանալ, որ պալատի աշխատակիցները երկար տարիներ օգտագործում էին կոտրված, սակայն զօդված բազկաթոռներ, աթոռներ և բազմակի վերանորոգված սեղաններ:
Ինչ վերաբերում է նախատեսված վարչական սարքավորումների համար նախանշված գներին, ապա պետք է նշել, որ գնումների պլանը նախնական փաստաթուղթ է և դրանում նշված գները վերջնական չեն և կարող են փոփոխության ենթարկվել մրցույթների և բանակցությունների արդյունքում, ինչը վստահաբար Պալատն անելու է:


Իսկ այն, որ 150 հազ. դրամով պալատը մեկ աղբյուրից պատրաստվում է ջահ գնել` խորհրադակցությունների սենյակի համար, մեր «անանուն բարեկամին» հիշեցնենք, որ մինչև մեկ միլիոն դրամի չափով գնումը կարող է իրականացվել մեկ աղբյուրից, այլ ոչ թե` մրցույթի միջոցով:
Վերջում` մեր խորհուրդը «բյուջեով անհանգստացող անանուն բարեկամին»` դադարեք նմանօրինակ անհաջող փորձերով կաշկանդել Վերահսկիչ պալատին: Անիմաստ է:

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ