Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եվս մեկ ապացույց, որ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ

Եվս մեկ ապացույց, որ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ
01.02.2018 | 13:14

Խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցումից հետո կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրենքի նախագծով սահմանվել է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ վարչապետի որոշմամբ կառավարության նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չի ունենա առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն տալ նիստում քննարկված որևէ հարցի վերաբերյալ: Հիմա կառավարության նիստերում դռնփակ են քննարկվում միայն գաղտնի հարցերը:

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ