ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Միլանի հայ հոգևորականների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Միլանի հայ հոգևորականների հետ
03.02.2018 | 20:07

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Իտալիո Հայոց հովվության դիվանից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Միլանի Հայ տուն ազգային հաստատության մեջ: Ներկա են եղել Իտալիո Հայոց հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Պիետրո Քուչուկյանը, Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու Հոգաբարձության, Իտալիո Հայոց միության, Միլանի Հայ տան, «Սերապյան» ուսանողական հիմնադրամի, Հայ Բարեգործական Ընդհանուր միության, Միլանի Հայ համայնքի Երիտասարդական խորհրդի, Հայագիտության և Հայ Մշակույթի վավերագրման կենտրոնի ղեկավարներ և ղեկավար կազմի ներկայացուցիչներ:


Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի և արդեն նոր կառավարման ձևաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության և կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաև Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ:


Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, և դրանք միասնաբար՝ Հայաստանի և Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ