Ֆրանցիսկոս պապը կոչ է արել կաթոլիկներին և մյուս բոլոր կրոնների ներկայացուցիչներին միասին աղոթել փետրվարի 23-ին, որ «ոչ ասեն բռնությանն ու հակամարտությանը»։ Փետրվարի 23-ը Մեծ պասի առաջին ուրբաթն է։ Կիրակնօրյա ժամերգության ժամանակ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Ամեն ոք իր խղճի առաջ, Աստծո առաջ պետք է հարցնի. «Ի՞նչ կարող եմ ես անել խաղաղության համար»։